Հայաստանի անվտանգությունը պետք է հիմնված լինի լեգիտիմության վրա․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգության ռազմավարությանը, ՀԱՊԿ-ի գործառույթներին և Լեռնային Ղարաբաղի հարցում դաշինքի դիրքորոշմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում վարչապետը շեշտեց, որ Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տվել՝ անվտանգության ապահովման դասական մոտեցումները չեն արդարացրել իրենց։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման նախորդ հայեցակարգը հիմնված էր երկու հիմնական գործիքի վրա՝ ռազմաքաղաքական դաշինքների և բանակի։ Սակայն, նրա խոսքով, այս բանաձևը չաշխատեց։

«ՀԱՊԿ-ը արձանագրում է, որ Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանի Հանրապետությունը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս կետը միշտ առկա է եղել, պարզապես մենք հաճախ փորձել ենք այն չնկատել կամ այլ կերպ մեկնաբանել։ Իսկ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է եղել և այդպիսին էլ համարվել է։ Այսինքն՝ ռազմաքաղաքական դաշինքի այս կոնցեպտը Ղարաբաղի դեպքում չաշխատեց», – նշեց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց նաև Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը՝ 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին։ 

«Երկու դեպքում էլ ՀԱՊԿ-ի արձագանքը նույնն էր. նշվեց, թե սահմանները դելիմիտացված չեն, և, հետևաբար, հարց է՝ արդյոք եղել է Հայաստանի տարածք ներխուժում, թե ոչ», – ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ վարչապետի, Հայաստանի առջև կանգնեց կարևորագույն հարցը, թե արդյոք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։

Փաշինյանը շեշտեց, որ այս քննարկումների արդյունքում Հայաստանի ռազմավարությունում ձևավորվեց անվտանգության նոր առանցք՝ լեգիտիմությունը։

«Մենք հասկացանք, որ եթե ուզում ենք ապահովել մեր անվտանգությունը, պետք է հենվենք անառարկելի լեգիտիմության վրա։ Սա նշանակում է՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքի և սահմանների անդրդվելիությունը,- ընդգծեց նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ սա շրջադարձային կետ էր, որն էականորեն փոխեց Հայաստանի անվտանգության հայեցակարգը։

«Լեգիտիմությունը դարձավ մեր ռազմավարության առանցքային գործիքը, և հենց դրա վրա մենք կառուցեցինք հետագա քայլերը», - թեման եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Français ქართული Русский Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել