Քննարկվում է Երևանում նոր բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կառուցման հարցը

2 րոպեի ընթերցում

Երևանում ընթացիկ տարում հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել 3 առողջապահական կենտրոններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մանրամասնելով, որ դրանց թվում են  «Բաղրամյան» առողջության կենտրոնի մասնաճյուղը (պոլիկլինիկա) և երկու խոշոր առողջապահական կենտրոններ՝ Արաբկիր ու Ավան վարչական շրջաններում։

«Նախատեսում ենք հիմնանորոգել ևս 6  առողջության կենտրոններ։ Այս պահին ընթանում են Նորք Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները»,-հավելեց Ավինյանը։

Անդրադառնալով շտապօգնության ծառայությանը՝ նա նշեց, որ այս ընթացքում հաջողվել է լուծել ծառայության ֆինանսական խնդիրը։

«Մենք իրականացրել ենք «առողջացման» ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել նոր ավտոմեքենաներ։ Այս տարի շտապօգնության ծառայությունը կհամալրվի 7 ավտոմեքենայով»,-ներկայացրեց Ավինյանը։

Ինչ վերաբերում է շտապօգնության զանգերի կենտրոնի սպասարկմանը,  քաղաքապետի խոսքով՝ այն հասցվել է 100 տոկոս արդյունավետության։

 

Երևանի քաղաքապետը տեղեկացրեց, որ անգլիացի գործընկերների հետ ներկայում քննարկվում է մեծ, բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի կառուցման հարցը։

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան