Շոու բիզնես

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր «Կյանք» երգը

1 րոպեի ընթերցում

Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր «Կյանք» երգը

Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ»,- նշում է Վահագ Ռաշը։

Նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հնչյունային ռեժիսորն է Սերգեյ Գասպարյանը, հեղինակը՝ Սերժ Գաբյանը։

Նոր երգն արդեն հասանելի է YouTube-ում։ Վահագ Ռաշը վստահ է, որ ստեղծագործությունը կսիրվի ոչ միայն իր լսարանի, այլև ավելի լայն շրջանակներում․ «Սա սովորական «տաշի-տուշի» երգ չէ, այն խոր խորհուրդ ունի և կարող է դառնալ կյանքի կարևոր պահերի նվագակցողը»։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում