Հայաստան

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

1 րոպեի ընթերցում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է  կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին՝ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ։ 

Սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում