Քաղաքականություն

Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին նշանակվել է Կառավարության ժամանակավոր ղեկավար

1 րոպեի ընթերցում

Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին նշանակվել է Կառավարության ժամանակավոր ղեկավար

Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին սեպտեմբերի 12-ի երեկոյան պաշտոնապես ստանձնել է Կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Կարկիի թեկնածությունն առաջադրել են ցուցարարները։ Hindustan Times-ի բնութագրմամբ՝ նա հայտնի է որպես կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարող գործիչ, ինչը նրան մեծ հեղինակություն է բերել հատկապես երիտասարդների շրջանում, որոնք հանդիսանում են բողոքի շարժման հիմնական ուժը։

Բողոքի ցույցերը Նեպալում սկսվել են սեպտեմբերի 8-ին այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և մի շարք այլ սոցիալական հարթակներ։ Արգելափակման պաշտոնական պատճառաբանությունը եղել է այդ ընկերությունների՝ երկրում գրանցվելու պահանջին չհամաձայնելը։

Ավելի վաղ նույն պատճառով Նեպալում արգելափակվել էր TikTok-ը, սակայն այն տնօրինող ByteDance ընկերությունը համաձայնել էր պահպանել տեղական օրենսդրությունը, ինչի արդյունքում ծառայությունն ապաբլոկավորվել էր։

Ցուցարարները բողոքի գործողությունների ընթացքում հրկիզել են կառավարական շենքեր, կուսակցական գրասենյակներ և քաղաքական գործիչների նստավայրեր։ Ցույցերի ֆոնին Նեպալի վարչապետը հրաժարական է տվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում