Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 13-ին ժամը 01։56-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: