Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 13-18-ը պաշտոնական այցերով կմեկնի Իսրայել և Մեծ Բրիտանիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Իսրայելում նա ուրվագծելու է Ամերիկայի առաջնահերթությունները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության համատեքստում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում անվտանգության ավելի լայն խնդիրներում՝ վերահաստատելով ԱՄՆ-ի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը։ Պետքարտուղարը կընդգծի նաև ընդհանուր նպատակները՝ թույլ չտալ ՀԱՄԱՍ-ի վերադարձը Գազա և ապահովել բոլոր պատանդների վերադարձը։

Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ միանալու ԱՄՆ նախագահի պատվիրակությանը նրա երկրորդ պետական այցի ընթացքում։ Ռուբիոն հանդիպելու է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերի հետ։ Քննարկվելու են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը գլոբալ կարևորագույն հարցերում, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումը, Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատումը, Գազայի հատվածում հրադադար հաստատումը, ինչպես նաև Չինաստանի հետ մրցակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում