Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգի հարցերի

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգի հարցերի

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված Հայաստան այցելած դեսպաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման և անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում