Հայաստան

ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան

Հայաստանի Ազգային ժողովն 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ կոնվենցիայի դրույթները վերաբերում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին. ըստ այդմ, նախատեսվում է կանխարգելել և բացառել աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունն՝ ընդգրկելով թե՛ աշխատողներին, թե՛ աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին ու նույնիսկ աշխատանքը դադարեցրած անձանց։ Այն միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ 

Կոնվենցիայի վավերացումը նաև համահունչ է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի շրջանակում արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ սահմանված նպատակներին։

Հայաստանի օրենսդրությունում արդեն իսկ ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքները, սակայն կոնվենցիայի վավերացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում