Իրավունք

ՆԳ նախարարը հանձնարարել է հատկապես ակտիվացնել թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը հանձնարարել է հատկապես ակտիվացնել թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին է ներկայացրել թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննությունների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց։ Ոստիկանության գնդապետը մանրակրկիտ ներկայացրել է նաև Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։ 

ՆԳ նախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչության աշխատանքը՝ հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը։ 

Արփինե Սարգսյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել անչափահասների հետ տարվող աշխատանքը, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ամենօրյա ռեժիմով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում