Կիև են ժամանել Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկին և արքայազն Հարրին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և արքայազն Հարրին ժամանել են Կիև։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։

«Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին սկսել է իր այցն Ուկրաինա։ Կիևի երկաթուղային կայարանում նրան դիմավորել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան», - հայտնել են Լեհաստանի ԱԳՆ-ում։

Կիև չհայտարարված այց է կատարել նաև արքայազն Հարրին։ The Guardian-ի տվյալներով՝ արքայազնին և Invictus Games հիմնադրամից նրա թիմին Կիև են հրավիրել վիրավորներին աջակցելու նոր նախաձեռնությունները քննարկելու համար։

Հայտնի է, որ ուղևորության ընթացքում արքայազնը կայցելի Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության ազգային թանգարան։ Սպասվում է, որ նա հանդիպում կունենա 200 վետերանների հետ, որոնք նույնպես հրավիրված են։ Նա նաև կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ։

Արքայազն Հարրին նշել է, որ ցանկանում է «հնարավոր ամեն բան» անել, որպեսզի օգնի ծանր վիրավորված հազարավոր զինծառայողների ապաքինմանը։

«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, բայց կարող ենք հնարավոր ամեն բան անել վերականգնման գործընթացին նպաստելու համար», - ասել է արքայազն Հարրին։

Սասեքսի դուքսը հավելել է, որ սկզբում իրեն Կիև է հրավիրել Օլգա Ռուդնևան, որը Լվովում գտնվող Superhumans կենտրոնի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։

Նաև սեպտեմբերի 11-ին Կիև է ժամանել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Այցի ընթացքում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: 

Բացի այդ, սեպտեմբերի 11-ին հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի՝ Ուկրաինա կատարած այցի մասին։

Հայերեն Русский

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բիզնեսը՝ քաղաքականությանը համահունչ․ հայտնի են հայ և թուրք գործարարների նոր հանդիպման վայրն ու ժամկետները

Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին

Ուրցաձորում այրվել են անասնակեր և հնձած ցորենի արտ. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին