Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 210 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք 80 միլիոն դրամ վնասը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 210 հազար 500 ԱՄՆ դոլարին համարժեք 80 միլիոն դրամ վնասը

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանրամեծածախ առևտրի գործունեությամբ զբաղվող չորս անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, գործելով խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով՝ 2023-2024 թվականների ընթացքում թաքցրել է նշված անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության հարկման օբյեկտը և հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։

«Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի մարտի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը)»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

2025 թվականի սեպտեմբերի 10-ին դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 80 միլիոն դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում