Իրավունք

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր 15 խումբ

1 րոպեի ընթերցում

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են հանցավոր 15 խումբ

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն այս տարվա ութ ամիսների ընթացքում բացահայտել են հանցավոր 15 խումբ, արգելափակել տելեգրամյան 30 հարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներն է ներկայացված ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

ՆԳ նախարարը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ հանդիպմանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել վարչության աշխատանքը: Նա հանձնարարել է ակտիվացնել հատկապես թմրամիջոցների մաքսանենգության և համացանցի միջոցով իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ պայքարը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում