Պետք է աշխատենք որպես մեկ միասնական մարմին, այս պահից սկսած վերջ է տրվում նեղ ստորաբաժանումային շահերին. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության աշխատակազմի հետ անցկացրել է առաջին գործակարգավարական խորհրդակցություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում նախարարն առանձնացրել է աշխատանքային մի քանի կարևոր սկզբունքներ. 

«Շատ հաճախ աշխատանքային առօրյայի մեջ ընկղմված՝ մոռանում ենք մեր հիմնական առաքելությունը, այն է՝ ծառայությունների մատուցումը մեր քաղաքացիներին։

Մենք հաճախ ունենք նեղ ստորաբաժանումային, հիմնարկային շահեր․ սա անընդունելի է, քանի որ նախարարությունը կառավարության մաս է, և մեզ համար կարևոր են մեր երկրի շահերը։ Պետք է աշխատենք որպես մեկ միասնական մարմին,․ նեղ ստորաբաժանումային շահերին վերջ է տրվում այս պահից սկսած։

Միասնական սոցիալական ծառայությունը, թեև առանձնացված, բայց նախարարությանը ենթակա մարմին է, ուստի իր գործունեությունը պետք է կառուցի այդ տրամաբանությամբ։

Մեր գործունեության մեջ մարդկային գործոնը պետք է հասցնենք նվազագույնի՝ նպաստների նշանակման, տարբեր տեսակի գնահատումների հարցում կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով։

Պետական համակարգը հորիզոնական կառավարումով չի աշխատում, դա բերում է կառավարման բացակայության և կոլեկտիվ անպատասխանատվության, ուստի խնդրում եմ պահպանել օրենքով սահմանված հիերարխիան՝ որոշումների կայացման գործընթացը առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,,- շեշտել է նախարարը: 

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել