Կառավարությունը կշարունակի անհուսալի վարկերի մարման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց անհուսալի վարկերի մարման ծրագրի շարունակության վերաբերյալ հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ  ծրագրի նպատակը շահառուների տնտեսական ակտիվության խթանումն է։ «Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 5715 քաղաքացի, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են։ Մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ՝ նախորդ ցուցանիշից բարձր լինելով մոտ 37 տոկոսով։ Սա խոսում է ստվերից դուրս գալու միտման մասին»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Նա հավելեց, որ ամբողջությամբ մարված վարկերի համար արդեն հատկացվել է շուրջ 156 միլիոն դրամ, սակայն 540 շահառու դուրս է մնացել ծրագրից՝ չբավարարելով նվազագույն աշխատավարձի պահանջները։ Այս պահին ակտիվ շահառուների թիվը կազմում է 4381։

Թորոսյանի խոսքով՝ վերջին վեց ամիսներին ծրագրի վրա ծախսվել է շուրջ 500 միլիոն դրամ, իսկ առաջիկա երեք ամիսներին նախատեսվում է հատկացնել ևս մոտ 500-525 միլիոն։ Ընդհանուր առմամբ, ծրագրին հատկացվել է մոտ մեկ միլիարդ դրամ։ Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ ծրագրի շահառուների պոտենցիալ թիվը կազմում է 218 հազար անձ, սակայն ընդգրկվածության մակարդակը դեռևս ցածր է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագրի արդյունավետության բարձրացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի նպատակային աշխատել բանկային համակարգի հետ։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները ավտոմատ կերպով կարող են դառնալ ծրագրի շահառու և որևէ մերժում չի կարող լինել։ Նա ընդգծեց, որ բանկերի կողմից պրոակտիվ իրազեկումը կարող է մեծացնել մասնակցությունը, սակայն անհրաժեշտ է նաև խորքային վերլուծություն՝ պարզելու համար, թե ծրագրի պոտենցիալ շահառուներից քանիսն են իրականում Հայաստանում և պատրաստ օգտվելու այդ հնարավորությունից։

Թորոսյանը հավելեց, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն ֆորմալ զբաղվածություն և կարող են անմիջապես դիմել ծրագրին, հաճախ չեն օգտվում հնարավորությունից։

«Դրա համար մենք պետք է նույնիսկ անհատական մակարդակով առաջարկենք քաղաքացիներին, քանի որ այս ծրագիրը հենց իրենց համար է նախատեսված»,-եզրափակեց Թորոսյանը։

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա