Վանաձորում, Գեղակերտում և Շամուտում կկառուցվեն Վիկ Դարչինյանի, Յուրի Սարգսյանի և Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցներ

2 րոպեի ընթերցում

Վանաձորում, Գեղակերտում և Շամուտում կկառուցվեն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի, Յուրի Սարգսյանի և Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը բխում է կառավարության սպորտի զարգացման ռազմավարությունից։
«Մենք նպատակ ունենք զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները և միաժամանակ գնահատելու ու ճանաչելի դարձնելու մեր անվանի մարզիկների փորձն ու վաստակը։ Դրանով մենք խրախուսում ենք նաև երեխաներին սպորտով զբաղվելու»,– նշեց Անդրեասյանը։

Նախագծի շրջանակում Վախթանգ Դարչինյանը, Յուրի Սարգսյանը և Ստեփան Սարգսյանը պատրաստ են Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել իրենց սեփական հողատարածքները՝ Վանաձոր քաղաքի Զորյան փողոցում։ Դրանց հիման վրա կկառուցվի բռնցքամարտի մարզադպրոց, որը կկրի Վախթանգ Դարչինյանի անունը։

Միևնույն ժամանակ, համաձայն պայմանավորվածության՝ Յուրի Սարգսյանի նվիրաբերած հողամասի փոխարեն կվերանորոգվի «Յուրի Սարգսյանի անվան Գեղակերտի մանկապատանեկան մարզադպրոցը», իսկ Ստեփան Սարգսյանի նվիրաբերած հողամասի փոխարեն մարզադպրոց կկառուցվի Լոռու մարզի Շամուտ համայնքում։

Նախագծի ընդունումից հետո նոր մարզակառույցը որպես ՀՀ սեփականություն կամրացվի ԿԳՄՍ նախարարությանը և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին։ 

Վախթանգ Դարչինյանի անվան մարզադպրոցի շինարարության ֆինանսավորումը նախատեսվում է ներառել 2026-2028 թթ․ ծրագրում։

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան