Եվրոպա

Լեհաստանի նախագահը Թրամփի հետ քննարկել է անօդաչուներով երկրի օդային տարածքի խախտման հարցը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը Թրամփի հետ քննարկել է անօդաչուներով երկրի օդային տարածքի խախտման հարցը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ռուսական անօդաչու սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի բազմաթիվ խախտումների փաստի վերաբերյալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Նավրոցկին սոցիալական ցանցերում։

«Այս զրույցը մեր դաշնակիցների հետ անցկացվող խորհրդակցությունների շարքի մի մասն է։ Այսօրվա բանակցությունները հաստատեցին մեր միասնությունը», - հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում