ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում
1 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատակիցները կմնան Գազա քաղաքում՝ ի հեճուկս Իսրայելի կողմից դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ծրագրերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X սոցցանցի էջում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն ցնցված է տարհանման վերջին հրամանից, որով պահանջվում է, որ մեկ միլիոն մարդ հեռանա Գազա քաղաքից դեպի հարավում այսպես կոչված «հումանիտար գոտի», որը սահմանել է Իսրայելը։ Դիմում ենք Գազայում գտնվող քաղաքացիական անձանց․ ԱՀԿ-ն և գործընկերները շարունակելու են մնալ Գազայում։
Դիմում եմ միջազգային հանրությանը․ գործի անցեք։ Այս աղետը ստեղծվել է մարդու կողմից և դրա պատասխանատվությունն ընկնում է բոլորիս վրա»,- գրել է նա։
.@WHO is appalled by the latest evacuation order, demanding that one million people move from Gaza City to a so-called “humanitarian zone” in the south designated by Israel.
— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) September 10, 2025
To civilians in Gaza: WHO and partners remain in Gaza City.
To the international community: Act.
This… pic.twitter.com/TkDtu8sHol