Հայաստան

Հայաստանի գրեթե ողջ տարածքում սեպտեմբերի 11-ից սպասվում է ջերմաստիճանի նվազում 5-6 աստիճանով. Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գրեթե ողջ տարածքում սեպտեմբերի 11-ից սպասվում է ջերմաստիճանի նվազում 5-6 աստիճանով. Սուրենյան

Հայաստանի գրեթե ողջ տարածքում սեպտեմբերի 11-ի կեսօրից սպասվում է անձրև և ամպրոպ և ջերմաստիճանի անկում՝ սեպտեմբերի 10-ի համեմատ մոտ 5-6 աստիճանով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

«Սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ ու ջերմաստիճանի անկում՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով։ Վաղվանից սկսած՝ օրերը ո՛չ շատ շոգ կլինեն, ո՛չ էլ շատ սառը, այսինքն՝ գալիս է բոլորիս համար ամենաահաճելի եղանակը։ Մեզ բարի վայելում»,- ասել է Սուրենյանը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում