Եվրոպա

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

Եվրամիությունը խոստանում է Ուկրաինային տրամադրել 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում ԵՄ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ամենամյա ուղերձով:

«Մենք կարող ենք օգտագործել մեր արդյունաբերական հնարավորությունները՝ աջակցելու Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի այս պատերազմում.... Ուստի ես կարող եմ նաև հայտարարել, որ Եվրոպան Ուկրաինային կտրամադրի 6 միլիարդ եվրո՝ որպես ռազմական վարկ և կստեղծի անօդաչու թռչող սարքերի մշակման դաշինք Ուկրաինայի հետ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ միջոցները կտրամադրվեն Մեծ յոթնյակի երկրների կողմից առաջարկված ERA (Extraordinary Revenue Acceleration) արտակարգ վարկային մեխանիզմի շրջանակներում՝ 50 միլիարդ դոլար ընդհանուր գումարի չափով: Այդ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերը սպասարկվում են Արևմուտքում սառեցված Ռուսաստանի սուվերեն ակտիվներից ստացվող եկամուտների հաշվին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում