Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի  գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Կոմիտեի նախագահը, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերություններին, նշել է, որ  Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Իտալիայի դեսպանատան հետ շարունակական աշխատանքներ են տարվել համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Այդ տեսանկյունից հատկապես կարևորվել է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը, ճանաչողական այցերի իրականացումը Իտալիա՝ համանման գործառույթներ իրականացնող կառույցների հարուստ փորձին տեղում ծանոթանալու նպատակով: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի Ֆինանսական գվարդիայի միջև կնքված փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում մի շարք արդյունավետ միջոցառումների իրականացմանը: Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հույս է հայտնել, որ Իտալիայի դեսպանատան հետ համագործակցության արդյունքում Կոմիտեի ծառայողները հետագայում ևս կշարունակեն ծանոթանալ ու տեղայնացնել իրավապահ ոլորտում հարուստ փորձ ունեցող իտալացի գործընկերների մոտեցումներն ու նրանց կողմից կիրառվող նորարարական լուծումները:

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին նույնպես բարձր է գնահատել Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող արդյունավետ աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համագործակցության ոլորտները: 

Ընդգծելով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների անդրազգային բնույթը՝ դեսպանը կարևորել է դրա դեմ պայքարում միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու ջանքերի մեկտեղումը: Դեսպանը միաժամանակ նշել է, որ Իտալիայում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքներից են կրթությունն ու գիտելիքը, արժեքահեն մտածելակերպը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց շարունակական արդյունավետ համագործակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ միասնական աշխատանքի արդյունքում նոր թափ կհաղորդվի ՀՀ-Իտալիա իրավապահ համագործակցության զարգացմանը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով