Մշակույթ

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

1 րոպեի ընթերցում

Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիր) կանցկացվի «Իմ ձեռագործ Հայաստան» 3-րդ փառատոնը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 13-14-ը՝ ժամը 12:00-19:00:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ձեռարվեստի և արհեստների փառատոնին կմասնակցեն ոչ միայն հայ, այլև վրացի վարպետներ՝ ներկայացնելով իրենց մշակութային արտադրանքը՝ մշակութային երկխոսության նոր հարթակ ստեղծելով հայ և վրացի ժողովուրդների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, փոխհարստացման և տարածման համար: Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև հայկական և վրացական ազգային հագուստների ցուցադրություն. կներկայացվեն երկու ժողովուրդներին բնորոշ ազգային տարազներ:

Փառատոնի նպատակն է ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի միջմշակութային համագործակցությունը, նպաստել ստեղծագործող վարպետների գործունեությանը, ինչպես նաև արհեստների և արվեստների արժևորմանն ու տարածմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում