Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես սահմանափակված է

1 րոպեի ընթերցում

Վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայությունը՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը: 

«Կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմերից»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հայերեն Русский