Եվրոպա

Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով

Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ աջակցելու Ուկրաինայի PURL նախագծին («Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ»): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ի լրումն 2025 թվականին արդեն պլանավորված աջակցությանն Ուկրաինային, Լիտվան այս տարի մինչև 30 միլիոն եվրո կհատկացնի PURL նախագծին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մշակված նախաձեռնությանը՝ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի մատակարարումները ֆինանսավորելու նպատակով», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հաջորդ տարի Լիտվան նաև պլանավորում է 30 միլիոն եվրո հատկացնել Patriot նախաձեռնության համար», - հավելել են գերատեսչությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում