Իրավունք

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Սինգապուրում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Սինգապուրում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել ձևավորված համագործակցության լավ ավանդույթները խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազներն անդրադարձել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության զարգացմանը, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ավդելի վաղ Դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին, որի ընթացքում ընտրվել է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում