Մշակույթ

Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո

1 րոպեի ընթերցում

Էրմիտաժը վերաբացվել է ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո

Ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո վերաբացվել է Էրմիտաժը։ Վերաբացումից առաջ թանգարանում անվտանգությանը վերաբերող ստուգումներ են իրականացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թանգարանի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ համատեղ տարհանել է գլխավոր թանգարանային համալիրի և գլխավոր շտաբի շենքի բոլոր այցելուներին և ստուգել բոլոր սրահներն ու սպասարկման տարածքները։ Սպառնալիքներ չեն հայտնաբերվել։ Էրմիտաժի բոլոր ցուցասրահներն այժմ բաց են և գործում են սովորականի պես», - ասվում է թանգարանի տարածած հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում