Եվրոպա

Լեհաստանի նախագահն իմաստ չի տեսնում Ուկրաինա լեհական զորքեր ուղարկելու հարցում

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահն իմաստ չի տեսնում Ուկրաինա լեհական զորքեր ուղարկելու հարցում

Ուկրաինայում լեհական զորքերի ներկայության անհրաժեշտություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին՝ Հելսինկիում Ֆինլանդիայի իր պաշտոնակից Ալեքսանդր Ստուբի հետ բանակցություններից հետո:

«Ուկրաինայում լեհական բանակի ներկայությունը, իմ տեսանկյունից, բացառված է, դրա անհրաժեշտությունը չկա…. Ես չեմ պատրաստվում իմ համաձայնությունը տալ Ուկրաինա լեհ զինվորականների ուղարկմանը», - Նավրոցկու խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Լեհաստանի ղեկավարն ընդգծել է, որ առայժմ Ուկրաինայի դաշնակիցների կողմից այնտեղ զինվորականներ ուղարկելու վերաբերյալ ոչ մի «կոնկրետ հայտարարություններ» չեն եղել:

Նավրոցկու կարծիքով, եթե գործը հասնի դրան, ապա առաջին հերթին Ուկրաինա պետք է ուղարկվեն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների, այլ ոչ թե նրա արևելյան թևի պետությունների զինվորականները: Միաժամանակ Լեհաստանի նախագահը հավաստիացրել է, որ Վարշավան կշարունակի աջակցություն ցույց տալ Կիևին «առաջիկա ամիսներին և տարիներին, ընդհուպ մինչև երկարատև խաղաղության հաստատումը»:

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը, հայտնվելով Ուկրաինայում, կդառնան Ռուսաստանի բանակի օրինական թիրախներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում