Եվրոպա

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համակարգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը. Կոշտա

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ համակարգում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը. Կոշտա

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթի պատրաստումը համակարգել ԱՄՆ-ի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստում ենք Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգմամբ», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կոշտան վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելը կմոտեցնի ռուս-ուկրաինական հակամարտության հաշտության համաձայնագրի կնքումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում