Իսրայելական բանակը Գազայի բոլոր բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից

2 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը սեպտեմբերի 9-ի առավոտյան հրաման է արձակել՝ կոչ անելով Գազա քաղաքի բոլոր բնակիչներին լքել այն և Ռաշիդի ափամերձ ճանապարհով շարժվել դեպի անկալվի հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Quds Press-ը։ 

Տեղի բնակիչների խոսքով՝ քվադրոկոպտերային անօդաչու թռչող սարքերը նույնատիպ բովանդակությամբ թռուցիկներ են նետել, մասնավորապես՝ քաղաքի արևմտյան հատվածներում, որտեղ ապրում են հազարավոր տեղահանված մարդիկ։

Սա բանակի կողմից Գազայի հատվածում Իսրայելի մղած պատերազմի սկզբից ի վեր տրված առաջին նախազգուշացումն է, որով քաղաքի բոլոր բնակիչներին կոչ է արվում անհապաղ տարհանվել։ Նախկինում նման հրամանները սահմանափակվում էին որոշակի տարածքներով ու թաղամասերով։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական ուժերն ամրապնդվում են Գազա քաղաքում և պատրաստվում են ցամաքային գործողության։

«Դիմում եմ Գազայի բնակիչներին, ուշադիր լսեք՝ մենք ձեզ զգուշացրել ենք, ուստի հեռացեք քաղաքից հիմա», - Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

Նա հավելել է, որ մի քանի օր առաջ խոստացել է քանդել Գազայի «ահաբեկչական 

Շինությունները», և հենց դա էլ այժմ իրականացնում են։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակը կակտիվացնի իր արշավը՝ «հզոր փոթորկի» տեսքով, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի բոլոր պատանդներին և չզինաթափվի։

Հայերեն Русский

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան