Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական լրատվամիջոցի հրապարակմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։ 

Քաղաքականություն

Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

«Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա:

Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ««Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։ «Պակիստանը իսկապես պլանավորում է անել դա, և, որպես պատասխան քայլ, ստանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կոնսենսուս»,- իր զրուցակցին մեջբերել է ռուսական գործակալությունը։ Գործակալության մեկ այլ դիվանագիտական աղբյուր էլ նշել է, որ այդ գործընթացները կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը այդ գործընթացների համար խոչընդոտներ չի թողել։ 

Հայերեն English Русский Türkçe 中文

Հայաստանը ոչինչ չի զիջել. ՀՀ վարչապետ

Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ ժամանակավորապես կարգելվի մեքենաների կայանումը

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Բացահայտ թալանչիները կարողացել են խուսափել պատասխանատվությունից. Նիկոլ Փաշինյան

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. Նաուսեդա

Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը. որոշումը հրապարակվել է