ՀՀ և ԼՂ պաշտպանության համար զոհվածների ընտանիքներն ու զինհաշմանդամները Երևանում գույքահարկի արտոնություններ կստանան

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին հավանություն տվեց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշման նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունված համապատասխան որոշման նախագծով Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության և կազմակերպություններին համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով սահմանել արտոնություն՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 42 միլիոն 855 հազար ՀՀ դրամի չափով և դրանց մասով անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում: 

Որոշմամբ սահմանված արտոնություններ են ստանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամները, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունները՝ տվյալ անշարժ գույքի մասով, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի տարածքում չի իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում