Աշխարհ

Իսրայելի վարչապետը Գազայի բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը Գազայի բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից

Իսրայելական բանակը շուտով լայնածավալ հարձակում կսկսի պաղեստինյան Գազա քաղաքի վրա, և տեղի բնակիչները պետք է անհապաղ լքեն այն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որի տեսաուղերձը տարածել է վարչապետի գրասենյակը։ 

Նա հիշեցրել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելական բանակը Գազայում մի քանի բարձրահարկ շենքեր է ավերել։ 

«Սա միայն ներածություն է, նախերգանք հիմնական ինտենսիվ գործողության՝ Գազա քաղաքում մեր զորքերի կողմից ցամաքային մանևրի, որի համար նրանք հավաքվում ու պատրաստվում են»,-ասել է նա՝ Գազայի բնակիչներին նախազգուշացնելով դուրս գալ քաղաքից։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում