Ռազմական

ԶՈՒ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ պետը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինվորական պատվի, արիության, Հայաստանի Հանրապետությանն անձնուրաց ծառայելու և այն պաշտպանելու խորհրդանիշ մարտական դրոշը Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանին հանձնելով՝ ԶՈՒ ԳՇ պետը վստահություն է հայտնել, որ զորատեսակը  շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում