Քաղաքականություն

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 8-ին Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ ընդգծելով, որ նա մարզից է, ծանոթ է մարզի խնդիրներին, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են։

Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ այս գործելաոճը շարունակական կլինի և առաջիկայում մարզում արդեն դրական փոփոխություններ կարձանագրվեն։ 

Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։

Մկրտչյանը նշել է, որ ջանք չի խնայելու յուրաքանչյուր լոռեցու կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում