Եվրոպա

ԵՄ հանձնակատարը ժամանել է ԱՄՆ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախապատրաստման համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ հանձնակատարը ժամանել է ԱՄՆ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախապատրաստման համար

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Օ’Սալիվանի գլխավորությամբ ԵՄ պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ հակառուսական պատժամիջոցների համաձայնեցման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը:

Պաշտոնյան ընդգծել է, որ հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունները տեղի կունենան «սեպտեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին»:

Նա հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները, որ ԵՄ-ն ամբողջությամբ հրաժարվի ցանկացած ձևով ռուսական նավթամթերքի, ինչպես նաև ռուսական գազի գնումներից: Նա նաև հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի խոսքը Եվրամիության դեմ պատասխան միջոցների հնարավոր սահմանման մասին՝ ի պատասխան սեպտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից Google ընկերությանը 3 միլիարդ եվրոյով տուգանելու որոշման՝ ԵՄ մրցակցային կանոնները խախտելու համար:

Սեպտեմբերի 8-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակներում պատրաստում է երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի գործընկեր պետությունների դեմ, որոնք գնում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ: Նա չի հստակեցրել, թե Բրյուսելը երբ կավարտի 19-րդ փաթեթի համաձայնեցումը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում