Ֆինլանդիան սկսել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի պատրաստումը
1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ թվով 30-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Պետերի Օրպոն Հելսինկիում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք արդեն Ուկրաինային ռազմական օգնության 29 փաթեթ ենք ուղարկել և պատրաստում ենք հաջորդը», - Օրպոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր Ֆինլանդիան Կիևին փոխանցել է գրեթե 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Հանրապետության պաշտպանության նախարարությունը հունիսի 23-ին հաղորդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային հատկացնում է 143 միլիոն եվրոյի ռազմական օգնության 29-րդ փաթեթը։ Գերատեսչությունը չի բացահայտել փաթեթի բովանդակությունը, ժամկետներն ու փաթեթի փոխադրման եղանակը, ինչպես և նախորդ բոլոր մատակարարումների դեպքում։
2025 թ. փետրվարին Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային աջակցելու նոր ծրագրի գործարկման մասին, որի շրջանակներում Ֆինլանդիայի պաշտպանական արդյունաբերությունը 660 միլիոն եվրո կստանա Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն պատվիրելու համար։