Սփյուռք

Հերակլիոնի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սրահում անցկացվել է «Նիկիայի Առաջին տիեզերական ժողովը Հայ եկեղեցում» թեմայով միջոցառում

2 րոպեի ընթերցում

Հերակլիոնի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սրահում անցկացվել է «Նիկիայի Առաջին տիեզերական ժողովը Հայ եկեղեցում» թեմայով միջոցառում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետեի Հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի հրավերով Հերակլիոնի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սրահում հանդիպում է ունեցել Կրետեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել հունահայոց թեմի առաջնորդ Տ․ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի թեմի առաջնորդ Տ. Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև առկա և զարգացող համագործակցությունը, քաղաքական, պաշտպանական, մշակութային, կրթական և տնտեսական ուղղություններով խորացող հարաբերությունները, վերջին տարիներին դրանցում գրանցված ձեռքբերումները։

Այնուհետև դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Նախքան հանդիպումը եկեղեցու դահլիճում անցկացվել է «Նիկիայի Առաջին տիեզերական ժողովը Հայ եկեղեցում» թեմայով միջոցառում։ Ելույթներով հանդես են եկաել Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ․ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը, Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Միջոցառմանը ներկաների մեջ են գտնվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ֆրանգիսկոս Պարասիրիսը և Շրջանային Խորհրդի նախագահ Զաքարիս Էվանգելոսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում