ՀՀ-ում գրանցված 953 965 ավտոմեքենայից ավելի քան 344 հազարը գտնվում է Երևանում

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 953 հազար 965 տրանսպորտային միջոց, որից 343 հազար 220-ը՝ Երևանում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։  

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաների թիվը կազմել է 909 հազար 326, իսկ Երևանում՝ 331 հազար 314։

«Վերջին մեկ տարում տրանսպորտային միջոցների քանակը ՀՀ-ում աճել է 44 հազար 639-ով, իսկ Երևանում 11 հազար 906-ով։ Նշված ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ  դրանք դարձել են երթևեկության մասնակիցներ»,-նշեց Հարությունյանը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում