ՀՀ ՏԿԵ նախարարն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարն ընդգծել է՝ Վահրամ Խաչատրյան ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։
Վահրամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը՝ վստահության համար։ Նա նշել է, որ թիմային աշխատանքի արդյունքում կլուծեն առկա խնդիրները և կնպաստեն մարզի զարգացմանը։