Մշակույթ

Սևանի համայնքային գրադարանը համալրվել է նոր գրքերով

2 րոպեի ընթերցում

Սևանի համայնքային գրադարանը համալրվել է նոր գրքերով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ․ Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանը «Նյումեգ» հրատարակչության և «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության համագործակցության արդյունքում համալրվել է 500 կտոր  նոր ու հանրամատչելի գրքերով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս համայնքի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Նյումեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը, հրատարակչության և ընկերության ներկայացուցիչներ:

«Գրքի նվիրատվության արարողությանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի գրադարանավարներն ու աշխատակիցները, ընթերցասեր սևանցիներ:

Գրադարանի այցելուները և ընթերցողներն այսուհետ հնարավորություն կունենան ընթերցելու ժամանակակից գեղարվեստական, գիտահանրամատչելի, պատմական, մանկական, փաստավավերագրական գրականություն, որի անհրաժեշտությունը մեր օրերում առավել քան կարևորվում է: 

Սա նաև լավագույն հնարավորություն է՝ գրադարաններում կազմակերպելու քննարկումներ, հանդիպումներ»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում