Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին

2 րոպեի ընթերցում

Ակբա Լիզինգը Հայաստանում JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցների պաշտոնական ներկայացուցիչ Roel Automotive Group-ի հետ համատեղ, TOON EXPO YEREVAN 2025-ի տաղավարում առաջարկում է մեքենա գնելու բացառիկ հնարավորություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա Լիզինգից, հատուկ պայմանները ներառում են․

  • Կանխավճար՝ սկսած 5%-ից
  • Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
  • Տարեկան տոկոսադրույք՝ 12․8% ՀՀ դրամով
  • Միջնորդավճար՝ 0․5%
  • ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ 1․5%


Ներկայացված պայմանները հասանելի են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։

Ակբա Լիզինգի միջոցով գնորդները կարող են օգտվել նաև JAC ավտոմեքենաների ձեռքբերման բացառիկ պայմաններից․

  • Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
  • Կանխավճար՝ սկսած 5%-ից
  • Փաստացի տոկոսադրույք՝ 0%-2.9%
  • Արժույթ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և եվրո։


Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մեքենաները ֆինանսավորման հատուկ պայմաններով ձեռք բերելու համար գնորդները կարող են այցելել TOON EXPO YEREVAN 2025-ին ներկայացված Roel Automotive Group-ի տաղավար՝ մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ։

«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատարն է և անընդմեջ շահավետ առաջարկներ է ներկայացնում իր հաճախորդների։ Այս անգամ Roel Automotive Group-ի հետ միասին ներկայացնում ենք բացառիկ ֆինանսավորման պայմաններ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:

«Ֆինանսավորման պայմանները վստահաբար հնարավորություն կտան լայն հասարակությանը օգտվելու շահավետ լիզինգային պայմաններից, որոնք տրամադրում է Ակբա Լիզինգը, և պաշտոնական երաշխիքով գնման հնարավորությունից, որը տրամադրում է Roel Automotive Group-ը։ Այսպիսով, մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ հայ սպառողը ևս մեկ քայլով մոտ լինի իր երազանքին՝ գնելու նոր մեքենա»,– նշել է Roel Automotive Group-ի մարքեթինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը