Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հերակլիոնի քաղաքապետին

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կրետե կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հերակլիոնի քաղաքապետ Ալեքսիս Կալոկերինոսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեռևս բյուզանդական ժամանակներից Հերակլիոնում հայկական համայնքի գոյությանն ու ակտիվ գործունեությանը, ինչպես նաև հայ և հույն ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին։ Նշվել է, որ հայ համայնքը, պահպանելով իր առանձնահատկությունները, մինչև օրս ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն Հերակլիոն քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքում, այլև ամբողջ Հունաստանում։

Ըստ աղբյուրի՝ դեսպան Մկրտչյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով դրանց կարևոր նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

Հերակլիոնի քաղաքապետը նշել է, որ առանձնակի ուշադրությամբ է հետևում Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար շատ կարևոր է լավ հարաբերություներ և խաղաղ գոյակցություն հաստատել հարևան երկրների հետ։

Քննարկվել են Հերակլիոնի քաղաքապետարանի և հայկական քաղաքների միջև համագործակցություն հաստատելու հնարավոր ուղղությունները։

Հայերեն English

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի