Աշխարհ

Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում

Եգիպտոսը չի պատրաստվում ընդունել պաղեստինցիներին իր տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին։

«Վերաբնակեցումը տարբերակ չէ, դա կարմիր գիծ է Եգիպտոսի համար, և մենք թույլ չենք տա դա տեղի ունենա։ Վերաբնակեցումը նշանակում է պաղեստինյան հարցի վերացում և վերջ, և չկա ոչ մի իրավական, բարոյական կամ էթիկական հիմք մարդկանց իրենց հայրենիքից վտարելու համար»,– Եգիպտոսի ԱԳ նախարարի խոսքերը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գազայի հազարավոր բնակիչներ անտեսում են տարածքը լքելու Իսրայելի կոչերը՝ կապված սպասվող ռազմական գործողությունների հետ։

Եգիպտոսը նախկինում բազմիցս դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։ Միևնույն ժամանակ, Կատարի և ԱՄՆ-ի հետ միասին Եգիպտոսը հանդես է գալիս որպես միջնորդ՝ անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում