Միացյալ Նահանգներ

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն ռուսական նավթի գնումները

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն ռուսական նավթի գնումները

Հնդկաստանը նավթի գնումների վերաբերյալ որոշումներ կկայացնի՝ ելնելով իր պահանջներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը։

«Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել։ Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ գնել մեր պահանջարկը բավարարելու համար։ Եվ մենք ինքներս ենք որոշում, թե ումից գնել նավթը», - նախարարի խոսքն է մեջբերում The Economic Times հրատարակությունը։

Չինաստանը և Հնդկաստանը ռուսական նավթի ամենախոշոր գնորդներն են։ Օգոստոսին Վաշինգտոնը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ ներմուծվող հնդկական արտադրանքի նկատմամբ՝ դա պայմանավորելով Հնդկաստանի կողմից ՌԴ-ից նավթի շարունակական գնումներով: Այսպիսով, Հնդկաստանից ապրանքներն օգոստոսի 27-ից ի վեր ենթարկվում են 50%-ի չափով մաքսատուրքի, եթե հաշվի առնենք ավելի վաղ սահմանված 25% մաքսատուրքերը։

Հնդկաստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գործողություններն «անարդարացի են, չհիմնավորված և ոչ խելամիտ»։

-

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում