Միացյալ Նահանգներ

Ճապոնիայի վարչապետը ողջունել է ճապոնական ապրանքների համար մաքսատուրքերը նվազեցնելու մասին  Թրամփի հրամանագիրը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը ողջունել է ճապոնական ապրանքների համար մաքսատուրքերը նվազեցնելու մասին  Թրամփի հրամանագիրը

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ գոհ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրից, որը նվազեցնում է Ճապոնիայից ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների համար մաքսատուրքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի շուրջ բանակցությունները կառավարության առաջնահերթությունն են եղել։ Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք լավագույն ձևով և հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։ Եվ այն, ինչի մենք հասել ենք, հիանալի է», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 15% բազային մաքսատուրքեր կկիրառի «ճապոնական ողջ ներմուծման նկատմամբ, ավտոմեքենաների ու պահեստամասերի համար առանձին սեկտորալ ռեժիմի հետ մեկտեղ», ինչպես նաև ԱՄՆ-ի համար դեֆիցիտ հանդիսացող մի շարք ապրանքների համար։

Ճապոնիայի կառավարությունից բանագնաց Ռյոսեյ Ակաձավան այս շաբաթ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիքի հետ։

Վաշինգտոնի և Տոկիոյի միջև առևտրային համաձայնագիրը նաև ներառում է Ճապոնիայի կողմից 550 միլիարդ դոլարի ներդրումներ ամերիկյան նախագծերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում