Եվրոպա

Բուլղարիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

Բուլղարիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա

Բուլղարիան մտնում է, այսպես կոչված, «կամեցողների կոալիցիայի» կազմի մեջ, բայց իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը՝ Սոֆիայում Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Բուլղարիան մտնում է «կամեցողների կոալիցիայի» կազմի մեջ, բայց այնտեղ նրա տեղը որոշված է երկրի Ժողորդական ժողովի (խմբ.՝ խորհրդարան) որոշմամբ: Մենք զորքեր չենք ուղարկի Ուկրաինա, բայց կտրամադրենք ականորս նավեր և այլ օժանդակ նավեր, կապահովենք ավիացիոն և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Մենք կկատարենք մեր պարտավորությունները մեր խորհրդարանի որոշման շրջանակներում», - վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Ժելյազկովը մանրամասնել է, որ Բուլղարիան, համագործակցելով Թուրքիայի և Ռումինիայի հետ, մտադիր է կառուցել Սև ծովի անվտանգության կենտրոն:

Իր հերթին, Կոշտան ասել է, որ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին և նրա իսկական գործընկերն է: 

«ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի ուկրաինական բանակին, մենք կերկարաձգենք և կընդլայնենք զորավարժությունների անցկացման մեր առաքելությունը, կօգնենք ուկրաինական ուժերի վերականգնմանը, կաջակցենք պաշտպանական արդյունաբերությանը և ամենից առաջ Ուկրաինային կօգնենք՝ անդամակցելու ԵՄ-ին», - ասել է նա։

Կոշտան նշել է, որ Եվրամիության ընդլայնումը կարևորագույն աշխարհաքաղաքական ներդրում է: 

«Կարևորագույն աշխարհաքաղաքական ներդրումը, որը մենք պետք է կատարենք, ներդրումն է ԵՄ-ի ընդլայնման գործում ՝ սկսած Ուկրաինայից և Մոլդովայից, ինչպես նաև Արևմտյան Բալկանների երկրներից: Ոչ բոլոր երկրներն են նույն արագությամբ շարժվում դեպի ԵՄ, բայց նրանց ինտեգրումը Եվրամիությանը պետք է շարունակվի», - ընդգծել է Կոշտան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում