Միացյալ Նահանգներ

Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանը զարգացնում է հարաբերություններ բոլոր երկրների հետ, և դրանք ուղղված չեն երրորդ կողմերի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքն այն մասին, թե Չինաստանը, Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն դավեր են նյութում Միացյալ Նահանգների դեմ:

«Չինական կողմը հրավիրել է օտարերկրյա հյուրերին՝ մասնակցելու Չինաստանում  համապատասխան միջոցառումներին՝  նվիրված Ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում չինացի ժողովրդի հաղթանակի 80-րդ տարեդարձին, որպեսզի խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ միասին հիշեն պատմությունը, հիշեն նախնիներին, թանկ գնահատեն խաղաղությունը և կերտեն ապագան: Չինաստանի կողմից որևէ երկրի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Պեկինի զորահանդեսը, ՉԺՀ նախագահին խնդրել էր ողջույններ փոխանցել Պուտինին և Կիմ Չեն Ընին։

«Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», - գրել էր նա Truth Social-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում