Իրավունք

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս երկու չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

2 րոպեի ընթերցում

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս երկու չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով ՀՀ գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել են Իջևան համայնքի Վալանսի փողոց թիվ 1/29 հասցեում գտնվող՝ 0.0605 հա մակերեսով հողամասի և Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.00198 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռներն օրիանական ուժի մեջ մտնելուց հետո, դիմումներ կներկայացվեն Կադաստրի կոմիտե՝ նշված երկու հողամասերի նկատմամբ քաղաքացիների կառուցապատման իրավունքների դադարեցումները գրանցելու վերաբերյալ:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:    

Վերոնշյալ 16 հայցադիմումներից 4-ի բավարարման և օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում, ներկայում Իջևան համայնքին են վերադարձվել՝

  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը
  • Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում