Եվրոպա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու Ռամշտայնի ձևաչափով առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը։ 

«Ուրախ եմ ողջունել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին Ուկրաինայում։ Հանդիպման ընթացքում մենք կհամակարգենք առաջիկայում Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպման հիմնական հարցերը և համատեղ պաշտպանական նախագծերը։ Մենք պատրաստում ենք կարևոր երկկողմ որոշումներ, որոնք կամրապնդեն մեր երկրների պաշտպանական կարողությունները», - նշել է Շմիհալը գրառման մեջ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի  պաշտպանության նախարար Ջոն Հիլին բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում նշել էր, որ գնահատում է զորքերի պատրաստվածության մակարդակն Ուկրաինայում հնարավոր տեղակայման նախապատրաստվելու համար։

Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Լոնդոնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում