Իրան

Իրանում հայտարարել են, որ «Եվրոպական եռյակ»-ը պահանջում է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են, որ «Եվրոպական եռյակ»-ը պահանջում է վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները

Եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, Իրանին հայտնել են, որ պատրաստ են հետաձգել Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը համաձայնի ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին՝ տարօրինակ համարելով այդ պայմանը։ 

«Այսօր երեք եվրոպական երկրներ ունեն մի պայման, որը մենք անօրինական ենք համարում։ Նրանք ցանկանում են, որ մենք ուղղակիորեն բանակցություններ վարենք այն երկրի հետ, որն ինքն է դուրս եկել համաձայնագրից», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշել է Մոհաջերանին, Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու որոշում կկայացնի՝ հիմնվելով իր սեփական շահերի վրա։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում